Gazeta.ru. Երևանը ԽՍՀՄ հնագույն քաղաքն էր

Gazeta.ru. Երևանը ԽՍՀՄ հնագույն քաղաքն էր

PanARMENIAN.Net - Ռուսական Gazeta.ru-ն հոդված է հրապարակել նվիրված Հայաստանի մայրաքաղաքի 2800-ամյա հոբելյանին: Հոդվածը կոչվում է «Հռոմից հին. Ինչպես են հիմնել Երևանը»:

Հեղինակը ներկայացնում է քաղաքի հիմնադրման և տարբեր պատմական փուլերի իրադարձությունները: Նշվում է նաև, որ Երևանը ԽՍՀՄ հնագույն քաղաքն էր:

«2800 տարի առաջ հիմնադրվել է Երևանը՝ ԽՍՀՄ տարածքի հնագույն քաղաքը, Դերբենտից և Սամարկանդից հին: Հայաստանի ժամանակակից մայրաքաղաքը նույնացվում է Էրեբունի ամրոցի հետ, որը մեր թվարկությունից 782 տարի առաջ հիմնադրել է Ուրարտուի Արգիշտի արքան»,-գրում է հեղինակ Դմիտրի Օկունևը:

Հեղինակը նշում է, որ միջին դարերին Երևանը հայտնվել է տարբեր ժողովրդների տիրապետության տակ՝ պարսիկներ, սելջուկների, հետո մտել է Ռուսական կայսրության կազմի մեջ: Ժամանակակից Երևանի տեսքը ձևավորվել է խորհրդային տարիներին, երբ քաղաքը բուռն զարգացում ապրեց և բնակչությունը 50.000-ից հասավ 1,2 մլն:

Հեղինակը նշում է նաև, որ Հռոմից 29 տարով մեծ Երևանի կենտրոնը զարդարում են ստալինյան ամպիրի ոճով կառուցված մոնումենտալ շենքերը, լայն պողոտաներն ու այգիները: Նշվում է նաև, որ որոշ հայեր հավատում են, որ իրենց մայրաքաղաքը հիմնել է նույնիսկ ավելի վաղ՝ Նոյի ժամանակներում:

Նշվում է, որ առաջին անգամ Երևանի ծննդյան օրը հանդիսավոր կերպով նշվել է 1968-ին, երբ տնում էին Երևանի 2750-ամյակը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---