13 հոկտեմբերի 2018 - 12:33 AMT
Երևանի նորընտիր քաղաքապետը երդվել է

Հոկտեմբերի 13-ին մեկնարկել է Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Արարողությանը ներկա են ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, նախարարներ, ուժային կառույցների ղեկավարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Ավելի վաղ՝ Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի ընտրություններում «Իմ քայլը» դաշնիքը ստացել էր ձայների ավելի քան 81%-ը։ Ավագանու թեկնածուների ուցակը գլխավորող Հայկ Մարությանն օրենքի ուժով դարձել է Երևանի քաղաքապետ։