Թրյուդոն հուսով է, որ ԼՂ հակամարտությունը խաղաղ կհանգուցալուծվի բոլոր կողմերի համար

Թրյուդոն հուսով է, որ ԼՂ հակամարտությունը խաղաղ կհանգուցալուծվի բոլոր կողմերի համար

PanARMENIAN.Net - Կանադան ԼՂ հարցում շարունակական խաղաղ երկխոսության կոչ է անում: Այդ մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի ասուլիսում ՝ խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին։

Փաշինյանը Կանադայի վարչապետին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման ու ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, հայտնում է Panorama.am-ը։

«Իհարկե, Ղարաբաղի հարցի շուրջ բանակցությունները տեղի են ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, բայց մենք կարևոր ենք համարում, որ մեր միջազգային գործընկերները տեղեկացված լինեն մեր իրավիճակի ու պատկերացումների մասին՝ այն է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես խաղաղ ճանապարհով ու բանակցությունների միջոցով»,- ասել է Փաշինյանը:

Թրյուդոն, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության, ասել է.«Հույս ունենք, որ այն խաղաղ հանգուցալուծվի բոլոր կողմերի համար։ Կոչ ենք անում շարունակել միջազգային գործընթացը, ինչպիսին է Մինսկի խմբի գործընթացը՝ լուծելու խնդիրը ի շահ տարածաշրջանի ժողովուրդների»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին իր ելույթում ասել է, որ եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ է խաղաղ գործընթացին, ապա պետք է սկսի երկխոսել հակամարտության հիմնական սուբյեկտի` Լեռնային Ղարաբաղի հետ:

Նա նշել է, որ Արցախի Հանրապետության կարգավիճակը և անվտանգությունը լինելու է Հայաստանի Հանրապետության բացարձակ առաջնահերթությունը բանակցային գործընթացում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---