Զեյնալյան. ՀՀ-ում լինելու է ամենածավալուն համաներումը

Զեյնալյան. ՀՀ-ում լինելու է ամենածավալուն համաներումը

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ դատապարտյալների համաներման նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը. ըստ նախարարի՝ այն լինելու է ամենածավալուն համաներումը:

«Նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Մինչև այդ քննարկումները փակ են»,- ասել է Զեյնալյանը:

Ավելի վաղ, ՀՀ հառավարությունն արդեն հավանություն է տվել համաներում հայտարարելու մասին նախագծին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---