Սարատովցի պատգամավորը փորձնական մեկ ամիս 3500 ռուբլով կապրի (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Սարատովի մարզային խորհրդարանի պատգամավոր Նիկոլայ Բոնդարենկոն փորձնական մեկ ամիս կապրի 3500 ռուբլով (մոտ 25,700 դրամ), հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Ավելի վաղ Youtube-ում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ Բոնդարենկոն և մարզի սոցապ արդեն նախկին նախարար Նատալյա Սոկոլովան վիճում են, թե ամսական որքան գումար է հարկավոր կյանքի նվազագույն պայմաններն ապահովելու համար.Սոկոլովան պնդել է, որ 3500 ռուբլին բավարար է։ Ավելի ուշ նրան ազատել են նախարարի պաշտոնից։ Չնայած սրան, Բոնդարենկոն որոշել է այնուամենայնիվ մեկ ամիս անցկացնել՝ ծախսելով ընդամենը 3500 ռուբլի։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |