Վրացի մուհաջիրները մասնակցել են հայերի եւ հույների զանգվածային սպանություններին Օսմանյան Թուրքիայում

PanARMENIAN.Net - Վրացի մուհաջիրները մասնակցել են հայերի եւ հույների զանգվածային սպանություններին Օսմանյան Թուրքիայում: Այդ մասին Թբիլիսիում կայացած «Վրացի մահմեդականները եւ Օսմայան կայսրությունը. 19 դարի վերջ-20 դարի սկիզբ» գիտաժողովում հայտարարել է թուրք պատմաբան Օքթայ Օզելը «Աջարիայի իսլամական բնակչության արտագաղթը Անատոլիա եւ 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմը» զեկույցում: Զեկույցում անդրադարձ է եղել մահմեդական վրացիների զինված կազմավորումներին եւ Փոքր Ասիայի քրիստոնյա ժողովրդների հետ նրանց հարաբերություններին: Ըստ թուրք պատմաբանի, մահմեդական վրացիների առաջնորդ Ալի Փաշա Թավգերիձեն զինված կազմավորումներ էր ստեղծել այդ շրջանում:



«Վրացի մահմեդականներն միանշանակ մասնակցել են զանգվածային սպանություններին չերքեսների եւ այլ մուհաջիրների հետ: Դժվար է ասել, թե նրանց որ գործողությունների պատճառն էին Օսմանյան կայսրության ծրագրերը, իսկ որոնք էին վրաց վերաբնակների ռազմատենչ բնույթի արդյունքը: Սակայն նրանք միանշանակորեն մասնակցել են զանգվածային սպանություններին, չերքեսների եւ այլ մուհաջիրների հետ: Հավանաբար, նրանց գործողությունների լուրջ պատճառներից մեկն այն էր, որ նրանք ցանկացել են գործով ապացուցել իրենց հավատարմությունը սուլթանին»,-ընդգծել է Օզելը:



Օքթայ Օզելը Անկարայի Բիլքենդ համալսարանի Օսմանյան կայսրության Halil Inalcik հետազոտությունների կենտրոնի տնօրենն է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---