Արտակ Բեգլարյանին առաջադրել են Արցախի ՄԻՊ պաշտոնում

Արտակ Բեգլարյանին առաջադրել են Արցախի ՄԻՊ պաշտոնում

PanARMENIAN.Net - Արցախի ԱԺ «Հայրենիք» խմբակցությունը ՄԻՊ պաշտոնում թեկնածու է առաջադրել Արտակ Բեգլարյանին: Հոկտեմբերի 15-ին «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը նիստ է անցկացրել՝ օրակարգում ունենալով Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների Պաշտպանի թափուր պաշտոնի համար թեկնածուի առաջադրման հարցը:

Խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը նշել է, որ հաշվի առնելով ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջները, խորհրդարանական խմբակցությունները սահմանված ժամկետում պետք է թեկնածու առաջադրեն ՄԻՊ թափուր պաշտոնի համար:

«Հաշվի առնելով խմբակցության անդամների հետ նախնական քննարկումները՝ այդ պաշտոնի համար առաջադրում եմ Արտակ Արտյոմի Բեգլարյանի թեկնածությունը: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նա ունի փորձ, աշխարհի լավագույն կրթական հաստատություններում ստացել է բարձրորակ կրթություն, տիրապետում է մի քանի լեզուների և վերջապես ունի մարդկային շատ լավ արժանիքներ, որոնք, համոզված եմ, այդ պաշտոնում լավագույնս կծառայեցվեն ի շահ մեր քաղաքացիների և մեր հանրապետության»,- ասել է Թովմասյանը:

Խմբակցության անդամները ողջունել են Բեգլարյանի թեկնածությունը և միաձայն որոշմամբ նրան առաջադրել ԱՀ Մարդու իրավունքների աշտպանի թեկնածու, հայտնում է «Ազատ հայրենիք» կուսակցության մամլո ծառայությունը:

Սեպտեմբերի 26-ին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հրաժարական է տվել: Մելիքյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2016 թվականի մայիսի 5-ին: Իր ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում Ռուբեն Մելիքյանը նշել էր, որ որոշումը կայացրել է ամիսներ առաջ: «Միշտ փորձել եմ լինել այնտեղ, որտեղ ինձ համարել եմ առավել արդյունավետ՝ ելնելով մասնագիտական կարողություններիցս, ընդունակություններիցս, բնավորությունիցս։Այդ չափանիշներից ելնելով ներկայում ինձ պատկերացնում եմ պետական համակարգից դուրս՝ իրավապաշտպանական գործառույթի տիրույթում»,- գրել էր Ռուբեն Մելիքյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---