Հոկտեմբերի 16-ին գործադիրի արտահերթ նիստ կա. Ակնկալվում է՝ Փաշինյանը հրաժարական կտա15 հոկտեմբերի 2018 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստ, հայտնում է գործադիրի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ դեկտեմբեր ամսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով մտադիր է հրաժարական տալ: Նա մասնավորապես նշել էլ, որ հրաժարական կտա հոկտեմբերի16-ին, և ըստ մոտավոր հաշվարկների ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին: Փաշինյանը հուշագիր է ստորագրել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, որով վերջինիս գլխավորած խմբակցությունը պարտավորվում է իր հրաժարականից հետո չառաջադրել ՀՀ վարչապետի թեկնածու, երկու անգամ անընդմեջ դեմ քվեարկել որևէ այլ ուժի կողմից ներկայացված թեկնածուին, ինչից հետո ԱԺ-ն կլուծարվի օրենքի ուժով: ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբեր ամսին անցկացնելու և վարչապետի թեկնածու չառաջադրելու մասին են հայտարարել նաև «Հանրապետական» խմբակցության և այն վերջերս լքած ավելի քան քսան պատագամավոր: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |