16 հոկտեմբերի 2018 - 10:07 AMT
Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետ կնշանակվի

Գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը նշանակվելու է Սյունիքի մարզպետ։ Համապատասխան որոշման նախագիծը ընդգրկված է ՀՀ կառավարության հոկտեմբերի 16-ի նիստի օրակարգում։

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը հրաժարական էր ներկայացրել մայիսի 11-ին։ Մայիսի 12-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, Հունան Պողոսյանը ազատվել է ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից:

Դավիթ Գևորգյանը կնշանակվի Արագածոտնի մարզպետ, Համբարձում Մաթևոսյանը՝ Արմավիրի։