16 հոկտեմբերի 2018 - 10:28 AMT
Կադիրովը Փաշինյանին և Մակրոնին պարի փառատոնի է հրավիրել

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, տեսնելով տեսանյութը, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայկական պար են պարում, հրավիրել է վերջիններիս Գրոզնի՝ պարի փառատոնի:

Կադիրովը հայտարարել է, որ ժողովրդական պարերի մեծ սիրահար է: Նա ասել է, որ «լեզուն և պարը ժողովրդի ինքնության պահպանման պարտադիր պայմաններն են», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ինչո՞ւ անդրադարձա այս թեմային: Հիշեցի դրա մասին, երբ տեսա, թե ինչպես են համահունչ, տակտն ու ռիթմը չխախտելով կովկասյան պարերից մեկը պարում Մակրոնն ու Փաշինյանը: Դա մի միտք առաջացրեց, որ Փաշինյան-Մակրոն պարը կարող է սկիզբ դնել հիանալի, բարի և բոլոր կովկասյան ժողովրդներին օգտակար պարային մարաթոնի: Կարծում եմ, նախաձեռնությանը կսատարեն հայտնի քաղաքական, հասարակական գործիչները»,-ասել է նա:

Կադիրովը հավելել է, որ Գրոզնիում բացվել է Մահմուդ Էսամբաևի անվան պարի փառատոնը: «Ուրախ կլինենք տեսնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ որպես արտասահմանցի հյուր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին»,-ասել է նա: