Foreign Policy. Փաշինյանը մտադիր է արմատախիլ անել կոռուպցիան, բայց նախորդ ռեժիմը չի հանձնվում

Foreign Policy.  Փաշինյանը մտադիր է արմատախիլ անել կոռուպցիան, բայց նախորդ ռեժիմը չի հանձնվում

PanARMENIAN.Net - Ամերիկյան հեղինակավոր Foreign Policy ամսագիրն անդրադարձել է Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո ներքաղաքական զարգացումներին: «Հայաստանի հետհեղափոխական խնջույքն ավարտված է» վերտառությամբ հրապարակման մեջ նշվում է, որ երկրի նոր կառավարությունը մտադիր է արմատախիլ անել կոռուպցիան, բայց նախորդ ռեժիմն առանց պայաքարի չի հանձնվում:

Անդրադարձ է կատարվում Հեղափոխությունից հետո իրավապահ մարմինների աղմկահարույց կոռուպցիոն բացահայտումներին և ձերբակալություններին՝ այդ թվում գեներալ Մանվել Գրիգորյանի, Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործերին:

«Փաշինյանն արել է ավելին քան նավակը ճոճելն է. նա երդվել է վերաձևել Հայաստանի կոռումպացված սոցիալ-քաղաքական ամբողջ համակարգը: Հարցն այն է, թե արդյոք երկրի նախկին ռեժիմը կհեռանա առանց պայքարի», - գրում է ամսագիրը՝ անդրադառնալով նաև հոկտեմբերի 2-ին Փաշինյանի կոչով խորհրդարանի շենքի մոտ հրավիրված բազմահազարանոց հանրահավաքին:

Ըստ պարբերականի, Փաշինյանի նախաձեռնած արտահերթ ընտրությունները լուրջ մտավախություն են առաջացրել «Հայաստանի Հանրապետական կուսակցության» մոտ, քանի որ վերջինս «կորցնում է վերահսկողությունը օրենսդիր մարմնի նկատմամբ»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---