Ռուս ուղղափառ եկեղեցին խզել է հարաբերությունները Կոստանդնուպոլսի հետ16 հոկտեմբերի 2018 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Ռուս ուղղափառ եկեղեցին խզել է հարաբերությունները Կոստանդնուպոլսի հետ, քանի որ «Կոստանդնուպոլսի պատրիարքարանը ոտնձգություն է կատարում Ռուս եկեղեցու կանոնիկ տարածքին»: Որոշումն ընդունվել է Սուրբ Սինոդի նիստում, ասվում է Մոսկովյան պատրիարքարանի կայքում: ՌՈւԵ-ն «ապօրինի» է համարել Կոստանդնուպոլսի պատրիարքության Սուրբ Սինոդի հոկտեմբերի 11-ին հրապարակած որոշումը, որի համաձայն Ուկրաինական եկեղեցին ավտոկեֆալիա՝ ինքնիշխանություն, է ստանում, գրում է «Վեդոմոստին»: Այսուհետ ՌՈւԵ-ն չի մասնակցի համատեղ ժամերգություններին Կոստանդնուպոլսի եկեղեցու սպասավորների հետ, իսկ ՌՈւԵ հետևորդներին արգելվում է մասնակցել Կոստանդնուպոլսի պատրիարքության եկեղեցիների ժամերգություններին: Նշվում է, որ դա պարտադրված որոշում էր, սակայն այլ եքլ չկար, քանի որ դա հետևանք է վերջին իրադարձությունների: Երկու եկեղեցիների միջև կարճատև առճակատում է եղել 1996-ին՝ Էստոնիայում իրավասության մրցակության պատճառով, երբ ՌՈւԵ հայտարարեց շփումները դադարեցնելու մասին, սակայն, այն ժամանակ կողմերին հաջողվեց պայմանավորվել: Ինչպես այն ժամանակ հայտարարել էր քաղաքագետ Ալեքսեյ Մակարկինը, հարաբերությունների խզումը սկիզ կդնի տևական դիմակայությանն ուղղափառ աշխարհում: Սեպտեմբերի սկզբին Կոստանդնուպոլսի պատրիարքը իր էկզարխներին՝ ներկայացուցիչներին, նշանակեց Կիևում: Ըստ նրա, որոշումն ընդունվել էր Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու ավտոկեֆալիա տրամադրելու նախապատրաստման շրջանակում: ՌՈւԵ Սուրբ Սինոդն իր վրդովմունքը հայտնեց Կոստանդնուպոլսի պատրիարքության որոշման վերաբերյալ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |