Արցախ այցելած ՌԴ հայտնի կանայք հայտնվել են «Բաքվի սև ցուցակում»16 հոկտեմբերի 2018 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն «սև ցուցակում» է ընդգրկել վերջերս ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավերով Արցախ այցելած ՌԴ հայտնի կանանց: «Սև ցուցակում» են հայտնվել ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի փոխնախագահ Սվետլանա Ժուրովան, գրող Լյուդմիլա Ուլիցկայան և Հոսփիսների օգնության «Վերա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Աննա Ֆեդերմեսսերը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Անցանկալի անձանց ցուցակում Ադրբեջանն ընդգրկել է նաև «Կամավորներ՝ ի օժանդակություն որբ երեխաների» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ելենա Ալշանսկայային, լրագրողներ Կատերինա Գորդեևային և Կիրա Ալտմանին, գրում է ՏԱՍՍ-ը: Ուլիցկայան, Ֆեդերմեսսերը, Ժուրովան և այլոք այցելել են Արցախ հոկտեմբերի սկզբին «Կանայք հանուն խաղաղության» ակցիայի շրջանակում, որը նախաձեռնել էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |