«Քաղաքական ռասիզմ» չպետք է թույլ տանք. Վարչապետը՝ Պողոսյանի նշանակման մասին

«Քաղաքական ռասիզմ» չպետք է թույլ տանք.  Վարչապետը՝ Պողոսյանի նշանակման մասին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կառավարության հոկտեմբերի 16-ի նիստի օրակարգում ընդգրկված՝ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելու որոշման նախագծին, ասել է, որ «շատ կարևոր է՝ Թավշյա հեղափոխությունից հետո որևէ մեկն իր կյանքն ավարտված չհամարի ՀՀ-ում»:

«Մենք ՀՀ-ում չպետք է թույլ տանք, որ զարգանա այնպիսի մի երևույթ, որը պայմանականորեն կարող է կոչվել «քաղաքական ռասիզմ», երբ մարդիկ ենթարկվում են հետապնդումների, միայն այն բանի համար, որ նախկին իշխանությունների օրոք պաշտոնավարել են: Գալիս է լիարժեք համախմբման ժամանակը», - ասել է վարչապետը:

Նա նշել է նաև, որ կա բարիկադներ կառուցելու և բարիկադներ քանդելու ժամանակը:

«Սա չի նշանակում նաև, որ մենք փակում ենք կառավարությունում կադրային փոփոխությունների, օպտիմալացման գործընթացը», - ասել է Փաշինյանը:

Հունան Պողոսյանը ՀՀ կառավարության հոկտեմբերի 16-ի նիստում նշանակվել է Սյունիքի մարզպետ։

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը հրաժարական էր ներկայացրել մայիսի 11-ին։ Մայիսի 12-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, Հունան Պողոսյանը ազատվել է ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---