16 հոկտեմբերի 2018 - 11:57 AMT
Կառավարությունն առաջարկել է ԱԺ-ին հոկտեմբերի 22-ին արտահերթ նիստ գումարել

Կառավարության նիստում որոշում է կայացվել Ազգային ժողովին առաջարկել արտահերթ նիստ գումարել: Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Առաջարկվել է նիստը գումարել հոկտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին:

Նիստը կգումարվի Ընտրական օրենսգրքում, Հանրաքվեի մասին օրենքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, Պաշտպանության մասին օրենքների նախագծերում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրակարգով: