16 հոկտեմբերի 2018 - 14:22 AMT
Շարմազանով. «ՀՀԿ-ից թռած արյունոտ ձեռքերով թալանչիները թող մտածեն»

ԱԺ փոխխոսնակ Էդուար Շարմազանովը, անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին, նշել է՝ ովքեր, որ «թալանել են, ձեռքերը արյունոտ են, կոռուպցիայի մեջ են ու «Հանրապետականից» թռել են, թող իրենք մտածեն», հայտնում է ShantNews.am-ը:

«Մենք իշխանություն եղած ժամանակ ոչ կոռուպցիայի, ոչ թալանի ու ոչ էլ որևէ բանի մեջ ենք եղել, և հիմա առավել ևս: Ինչպես, որ ժամանակին ՀՀՇ-ից թռան, էդպես էլ հիմա «Հանրապետականից» են գնում: Աստված իրենց հետ, ով որ գնա՝ բարով գնա: Ես որևէ մեկին գնահատական չեմ տալիս»,- ասել է Շարմազանովը:

ԱԺ այգին բացելու և աշխատանքի գնալու վերաբերյալ Շարմազանովը նշել է, որ փողոցով շատ հանգիստ քայլում է և «ոչ մի անգամ խնդիրներ չի ունեցել աշխատանքի գնալու ու տուն վերադառնալու ճանապարհին»:

Ավելի վաղ «Հանրապետական» խմբակցության և այն վերջերս լքած մոտ քսան պատգամավոր հայտարարեց, որ կողմ են ԱԺ լուծարմանը և դեկտեմբերի արտահերթ ընտրություններին: