Վանեցյան. Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասով քննությունը շարունակվում է16 հոկտեմբերի 2018 - 16:14 AMT PanARMENIAN.Net - «Երևան հիմնադրամի» տնօրենը պարտավորություն է ստանձնել վերականգնել 1 մլրդ 810 մլն դրամ գումարը։ Այդ մասին կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Այդ գումարից, եթե չեմ սխալվում, 1 մլրդ դրամն արդեն իսկ վերականգնվել է պետական բյուջե, իսկ 810 մլն դրամն էլ պետք է վճարվի առաջիկա օրերին»,-ասել է Վանեցյանը, հայտնում է Panorama.am-ը։ ԱԱԾ տնօրենը հիշեցրել է, որ այդ գործով հարցաքննվել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Վերջինը ընդունել է, որ հիմնադրամում եղել են որոշակի բացթողումներ, չարաշահումներ։ «Բացի այդ, Տարոն Մարգարյանի նկատմամբ հարուցված կա ևս մեկ քրեական գործ՝ հրապարակված հայտնի տեսանյութի հիմքով, որը վերաբերում էր իր ունեցվածքին։ Ունեցվածքի մասով քննությունը շարունակվում է, եթե կհիմնավորվի, որ այն ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, հավատացեք, որ ընթացք կտրվի»,-ասել է ԱԱԾ տնօրենը։ «Երևան հիմնադրամին» գումարներ փոխանցած ևս երկու հիմնադրամի հետ կապված քննություն է իրականացվում։ Նա նշել է, որ գումարները վճարելուց հետո Տարոն Մարգարյանը կազատվի պատասխանատվությունից։ «Ես հայտարարել եմ, որ ես հակված չեմ մարդկանց տանենք, լցնենք բերդերը, ներողություն այդ արտահայտության համար։ Եթե մարդը թույլ է տվել ֆինանսական չարաշահում, պատրաստ է այն վերականգնի, ես կարծում եմ, որ ավելի արդյունավետ է այդ գումարները վերականգնվեն պետբյուջե»,-ասել է նա։ Հունիսի 13-ին ԱԱԾ-ն Երևանի քաղաքապետարանում խուզարկություններ էր կատարել՝ առգրավելով «Երևան» հիմնադրամի փաստաթղթերն ու համակարգիչները։ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |