ՀՀ նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

ՀՀ նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի կառավարության հրաժարականը, նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը՝ ընդունել Կառավարության հրաժարականը», - ասված է նախագահի ստորագրած հրամանագրում։

Հոկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել։ Նա ուղիղ եթերում իր ուղերձում նշել է, որ հրաժարականի նպատակը Թավշյա հեղափոխությունն ավարտին հասցնելն է։«Այս հրաժարականի նպատակը ձեր առաջ ստանձնած պատասխանատվությունից փախչելը չէ, այլ ընդհակառակը՝ մեր միասին իրականացրած Թավշյա հեղափոխությունն ավարտին հասցնելն է ԱԺ արտահերթ ընտրությունների միջոցով և ամբողջ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու միջոցով», - ասել է Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի ծրագրի երկու անգամ անընդմեջ խորհրդարանը չի ընտրի վարչապետ, որից հետո կլուծարվի օրենքի ուժով։ Դեկտեմբերին կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրություններ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---