Վերջին 3 օրում Թուրքիայի հետ սահմանին 6 սահմանախախտ է հայտնաբերվել17 հոկտեմբերի 2018 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստան-Թուրքիա սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելիս անհայտ անձանց խումբ է ձերբակալվել: Այդ մասին հայտնել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի լույս 16-ի գիշերը: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ըստ սահմանախախտների մտահղացման, նրանք մտադիր էին գիշերային ժամերիին քողարկված մոտենալ Արաքս գետին և կարճ ժամանակահատվածում հատել սահմանը: Սակայն Արտաշատի սահմանապահ ջոկատի պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հերթական անգամ կասեցվել է հայ-թուրքական սահմանը խախտելու փորձը: Ըստ նախնական տվյալների, ձերբակալվածները Հարավային Ասիայից են: Սահմանն ապօրինի հատելու մոտիվները կպարզեն համապատասխան մարմինները: Ոճրագործները կհանձնվեն ՀՀ իրավապահ մարմիններին: Սահմանախախտները 4-ն են եղել: Վերջին շրջանում ակտիվություն է գրանցվում հայ-թուրքական սահմանին: Վերջին 3 օրում սահմանն ապօրինի հատելու փորձի համար 6 մարդ է ձերբակալվել: Հոկտեմբերի 15-ին և 14-ին սահմանն ապօրինի հատելով, փորձել էին խորանալ ՀՀ տարածք 1 Թուրքիայի քաղաքացի և 1 Իրանի քաղաքացի: Հոկտեմբերի 15-ին Գյումրիի սահմանապահ ջոկատի կողմից ձերբակալված Թուրքիայի քաղաքացին, ինչպես պարզվեց ավելի ուշ, ազգությամբ քուրդ է: Ըստ նախնական տվյալների սահմանախախտը փորձել է Հայաստանում թաքնվել Թուրքիայի իրավապահ մարմիններից՝ նա ծանր հանցագործություններ է կատարել: Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջան այցի ժամանակ Դուրովը եղել է նաև հայաթափված Արցախում Դուրովն Ադրբեջանում էր նույն այն օրերին, երբ այդ երկիր էր այցելել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը՝ Բուենոս Այրեսի միջազգային փառատոնի «Լավագույն լայնամետրաժ ֆիլմ» Մրցանակը, ֆիլմի հեղինակի անունից, ստացել է դեսպանը Պուտինը փակ աշխատանքային հանդիպումներ կունենա ԱՊՀ նիստից առաջ, նաև՝ ոչ պաշտոնական՝ ԱՊՀ երկրների ղեկավարների հետ Պուտինը ոչ պաշտոնական շփում կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ Երևանում երեխաներին առևանգել փորձած 57-ամյա տղամարդը կալանավորվել է Նրան ներկայացվել է մեղադրանք |