Քոչարյան. ԱԺ արտահերթ ընտրությունները կարող են քաղաքական մենաշնորհի հանգեցնել

Քոչարյան. ԱԺ արտահերթ ընտրությունները կարող են քաղաքական մենաշնորհի հանգեցնել

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են քաղաքական մենաշնորհի հանգեցնել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական է տվել:

«Տակտիկական առումով դա հասկանլի վարքագիծ է՝ հաջողության հասնել հիմա, ժողովրդականություն վայելելու գագաթնակետում: Ռազմավարական առումով ես խնդիրներ եմ տեսնում՝ որպես քաղաքական գործիչ շահում ես, իսկ որպես պետական գործիչ դեռ պետք է մտածել արժեր արդյոք դա հիմա անել»,-ասել է Քոչարյանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա կասկածելի է համարել, որ էյֆորիայի պայմաններում հնարավոր կլինի իրոք արժանի խորհրդարան ընտրել: «Չեմ կարծում, որ պետության շահերից է բխում նոր քաղաքական մենաշնորհի ձևավորումը»,-ասել է նա:

Ըստ նրա, «ամբողջական իշխանությունը դա նաև ամբողջական պատասխանատվություն է»: «Ուստի, իմ տեսակետը հետևյալն է՝ ավարտվում է որոշակի մի փուլ, բոլորիս համար դա յուրօրինակ ռեսթարթ է, այսինքն ձևավորվելու է նոր իշխանություն, որն արտացոլելու է հանրության ընթացիկ տրամադրությունները: Այդ իշխանությունն այդ պահից սկսած պետք է կրի ամբողջ պատասխանատվությունն այն ամենի համար, ինչ կատարվում է երկրում»,-ասել է Քոչարյանը:

Ըստ նախկին նախագահի, դա «կլինի միակողմանի խորհրդարան, նոր քաղաքական մենաշնորհ»:

Ըստ ՀՀ սահմանադրության ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվում են խորհրդարանի լուծարումից հետո ոչ շուտ քան 30 և ոչ ուշ քան 45 օրում: Գործող ԱԺ-ում 51 մանդատ ունի ՀՀԿ-ն, 31՝ «Ծառուկյան» դաշինքը, 9 մանդատ ունի ԵԼՔ դաշինքը և 7՝ ՀՅԴ-ն:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---