Իսրայելում պաղեստինյան հրթիռից տուն է վնասվել. Կան տուժածներ17 հոկտեմբերի 2018 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Իսրայելը հրթիռակոծվել է Գազա հատվածի կողմից: Ականներից մեկը ընկել է իսրայելյան Բեեր Շևա քաղաքի տներից մեկի վրա, որի հետևանքով մի քանի մարդ է տուժել: Եվս մեկ հրթիռ ընկել է ծովը՝ Թել Ավիվից դեպի հարավ գտնվող Բաթ Յամ քաղաքի արվարձանում, տուժածների մասին տեղեկություններ չկան: Իսրայելցի զինվորականները պարզում են, թե ինչու չեն գործել հակահրթիռային համակարգերը, գրում է Lenta.ru-ն The Jerusalem Post-ի վրա հղումով: Ի պատասխան Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել ահաբեկիչների դիրքերին Գազայի հատվածում: Ըստ պաղեստինցիների, առնվազն 10 մարդ է տուժել, մեկը զոհվել է, գրում է թերթը: Հրթիռակոծումից հետո Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է Էրեզ և Քերեմ Շալով սահմանային անցակետերի փակման մասին: Մայիսին Իսրայելը հայտարարեց Գազայի հատվածից ամենազանգվածային հրթիռակոծման մասին: Ի պատասխան Իսրայելի բանակը Համաս շարժման և «Իսլամական ջիհադի» 35 դիրք գրոհեց: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |