Ավստրալիայից Հոնկոնգ մաքսանենգ ճանապարհով «Գարդասիլ» է տարվել՝ պատվաստման պահանջարկը բավարարելու համար17 հոկտեմբերի 2018 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Ավստրալացի դեղագործ Քաթերին Կոնգը մեղադրվում է արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ $500,000-ի «Գարդասիլ» կոչվող պատվաստանյութն ապօրինաբար Հոնկոնգ մատակարարելու մեջ, հայտնում է Smh.com-ը: 31-ամյա դեղագործը պատվաստանյութի 2500 դոզա է մատակարարել անհայտ անձին, որն էլ արտահանել է այն կեղծված փաստաթղթերի միջոցով՝ երկրում պատվաստման պահանջարկը բավարարելու համար: Նշվում է, որ ապօրինաբար արտահանված «Գարդասիլի» չափաքանակը Հոնկոնգում հասել է ավելի քան $600,000-ի: «Գարդասիլը» պապիլոմավիրուսային վարակի՝ արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստանյութ է: ԳԱՎԻ-ի (Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինք) աջակցությամբ Հայաստանին տրամադրվել է 32400 դոզա «Գարդասիլ» քառավալենտ պատվաստանյութ: Համաձայն Գավի կազմակերպության և արտադրող ընկերությունների հետ ձեռքբերված երկարաժամկետ պայմանավորվածության՝ Հայաստանը պատվաստանյութը գնելու է անհամեմատ ցածր գներով՝ 1 դեղաչափը 4.5 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: 2015 թվականի հունվարից Հայաստանում իրականացվում է արգանդի պարանոցի քաղցկեղի և նախաքաղցկեղային վիճակների հայտնաբերման սքրինիգային ծրագիր: Այս ծրագրի շրջանակներում 2015-2016 թվականներին իրականացվել է 111,956 կնոջ հետազոտություն՝ ՊԱՊ-թեսթի միջոցով, ընդ որում 35%-ը՝ 30-40 տարեկան, 30.1%-ը՝ 41-50 տարեկան, 36.4%-ը՝ 51-60 տարեկան: Հետազոտությունների արդյունքում 6.4% կանանց մոտ հայտնաբերվել են արգանդի պարանոցի տարբեր աստիճանի ախտաբանական փոփոխություններ, իսկ 0.5%-ի մոտ՝ ինվազիվ կարցինոմա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |