Փաշինյան. ՀՀ և Ադրբեջանի ղեկավարության միջև օպերատիվ կապ է հաստատվել

Փաշինյան. ՀՀ և Ադրբեջանի ղեկավարության միջև օպերատիվ կապ է հաստատվել

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև հաստատվել է օպերատիվ կապ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանական կողմի հետ, ինչպես և պայմանավորվել ենք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ և, կարող ենք ասել, որ փոխադարձաբար տեղեկատվությունը կես ժամվա ընթացքում կհասնի Ադրբեջանի նախագահին, և եթե նրանց կողմից լինի, կհասնի մեզ», - ասել է Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը։

Լրագրողների հարցին՝ այսինքն հրադադարի խախտումների դեպքում հնարավոր կլինի՞ ուղղակիորեն կապվել Ադրբեջանի ղեկավարության հետ, Նիկոլ Փաշինյանն արձագանքել է դրական, սակայն նշել, որ յուրաքանչյուր դեպքի համար կապը չի լինելու:

«Այնպես չէ, որ ամեն դեպքի համար կապի մեջ ենք մտնում՝ ըստ անհրաժեշտության», - ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

Նրա խոսքով՝ «այս պահին արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակն աննախադեպ հանգիստ է և դա ինչ-որ առումով Դուշանբեի համաձայնության արդյունքն է»։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---