Փաշինյան. Ով ինչ խնդիր ունի, դուրս է գալիս ճանապարհ փակում20 հոկտեմբերի 2018 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է, թե ով ինչ խնդիր ունի, դուրս է գալիս ճանապարհ է փակում: «Հայաստանում բանը հասել է այնտեղ, որ հարևանը հարևանի հետ կռիվ է անում, դուրս են գալիս մեկը մի ճանապարհն է փակում, մեկը էն մի ճանապարհն է փակում։ Գիտե՞ք, դա այնքան էլ ընդունելի չէ»,- հայտարարել է Փաշինյանը, հայտնում է Panorama.am-ը։ Հանրահավաքն անցկացվում էր ի պաշտպանություն քաղաքապետի թեկնածու առաջադրված Նարեկ Բաբայանի։ «Հիմա դուք կասեք, սա ասում է մի մարդ, ով Հայաստանի բոլոր ճանապարհները փակել է։ Այո, դա ասում է մի մարդ, ով ամբողջ Հայաստանի ճամփեքը փակել է, ում կոչով փակել են համենյան դեպս, բայց երբ ես 10 անգամ փողոց եմ փակել, 1000 անգամ ներողություն եմ խնդրել պատճառած անհնարմարությունների համար, և ի վերջո բացատրություններ եմ տվել, և ի վերջո ստացել եմ ժողովրդի թույլտվությունը դա անելու»,-ելույթում ասել է Փաշինյանը՝ հորդորելով Հայաստանի քաղաքացիներին չվարվել այդպես, չպետք է այդ ազատությունը պրոբլեմ դարձնել այլ քաղաքացիների համար, Հայաստանում պետք է լինի փոխադարձ հարգանքի մթնոլորտ։ «Հայաստանում չլսվածներ չեն լինելու, պետք չէ գոռալ»,-հայտարարել է Փաշինյանն ու ինքն էլ սթափվել իր բարձր ձայնից. «Դա առաջին հերթին ինձ է վերաբերում, այդպես լինում է էլի, երբ խոսում ես, մեկ էլ տեսնում ես, չկպավ»։ Նա նշել է, որ կան մարդիկ, որ արդարացի պահանջով են ճանապարհ փակում։ «Բայց մի՞թե կառավարությունը չի լսում, բարձրաձայնեք, և ձեզ կլսենք, այսօր լրատվամիջոցներն ազատ են, քան երբևէ։ Պետք է չէ ճանապարհ փակելն արժեզրկել, դարձնել կենցաղային ամենօրյա օգտագործման իր»,-ասաց նա։ Ավելի վաղ Գորիսում սյունեցիները փակել էին ճանապարհը՝ դժգոհելով մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանին նշանակելու կառավարության որոշումից։ հանրահավաքին բեմահարթակին էր նաև նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |