Անկարան պահանջում է Հունաստանից չեղյալ հայտարարել Պոնտոսի հույների ցեղասպանության օրը 6 հունիսի 2008 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Այն ժամանակ, երբ Թուրքիայի եւ Հունաստանի գլխավոր շտաբերի պետերը հաճոյախոսում էին միմյանց` բանավիճելով Էլեֆտերիոս Վենիզելոսի եւ Քեմալ Աթաթուրքի մասին պատմականորեն վիճահարույց թեմաների շուրջ, պաշտոնական Անկարան սկսեց կտրուկ պնդել Պոնտոսի հույների ցեղասպանության օրը չեղյալ հայտարարելու անհրաժեշտության վրա:Իր հայտարարության մեջ Թուրքիայի արտգործնախարարությունը «մեղադրել է» Հունաստանին Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ անցկացնելու համար: Թուրքական կողմի կարծիքով, «այդ փաստը խոչընդոտում է երկու երկրների միջեւ երկխոսությանն ու համագործակցությանը»: Թուրքիայի ԱԳՆ-ն «խստորեն դատապարտում է այն գործողությունները, որոնք վիրավորում են մեր հանրապետության հիմնադիր Աթաթուրքին», մեղադրում է Հունաստանին «խեղաթյուրված պատմական ընկալման» համար, մեղադրում է Հունաստանի կառավարությանը` «Թուրքիայի դեմ չհիմնավորված պնդումներին» սատարելու համար: Թուրքական աղբյուրները նաեւ նշում են, որ նման պահվածքը «վնասում է երկու ժողովրդների բարեկամությանն ու խաթարում է երկկողմ համագործակցությունը»: Թուրքիայի արտգործնախարարությունն իր պաշտոնական կայքում առանձին էջ է նվիրել Պոնտոսի հարցին, որտեղ պնդումներ են արվում պատմության մեջ չգրանցված կոտորածի մասին, որին իբր թուրքերը ենթարկվել են պոնտոսցիների եւ հայերի կողմից: Հունաստանին մեղադրում են Պոնտոսի հույների ցեղասպանության թեման արծարծելու մեջ` Թուրքիան բաժան-բաժան անելու մասին հարցն առաջ տանելու, Քեմալի անձը վարկաբեկելու եւ...Քրդական աշխատավորական կուսակցության հետ համագործակցության ուղիներ գտնելու նպատակով: Հունաստանի ընդդիմությունը վրդովված է Հունաստանի ԱԳ նախարար Դորա Բակոյանիի զուսպ արձագանքով Անկարայի հայտարարությանը: Իր հերթին, Հունաստանի ԱԳՆ-ն գոհ է հարեւան երկիր հունական պաշտպանության նախարարության ներկայացուցչի այցից եւ մեղադրում է ընդդիմությանը ազգայնամոլության բորբոքման համար, հաղորդում է greek.ru-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |