Ռուսաստանաբնակ ադրբեջանցի գործարարը կարող է զրկվել ԱՄՆ-ում իր բիզնեսից20 հոկտեմբերի 2018 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Union Bank բանկն արգելափակել է ռուսաստանաբնակ ադրբեջանցի գործարար Արազ Աղալարովին պատկանող Crocus Group ընկերության հաշիվները, ինչի հետևանքով դրա գործունեությունը կարող է դադարել, հայտնում է ռուսաստանյան RBK գործակալությունը։ Պատճառը BuzzFeed լրատվամիջոցում հրապարակումն է, համաձայն որի ընկերությունը հայտնվել է Ռուսաստանի Դաշնության հարցերով ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի ուշադրության կենտրոնում։ Նրան հետաքրքրել է Աղալարովի՝ ԱՄՆ-ում ընկերության ներկայացուցիչ Իրակլի Կավելաձեին $3.3 մլն-ի դրամական փոխանցումը, այն նույն օրը, երբ ռուս փաստաբան Նատալյա Վեսելնիցկայան հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդու հետ։ Ավելի վաղ Աղալարովի անունը հիշատակվել է նաև ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության հայցով հարուցված դատական գործում՝ ընդդեմ Թրամփի։ Կուսակցությունը մեղադրում էր Թրամփին ՌԴ իշխանությունների և հետախուզության հետ գործակցության մեջ՝ 2016 թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի դեմ։ Արազ Աղալարովի որդին՝ երգիչ Էմին Աղալարովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավագ դստեր՝ Լեյլա Ալիևայի, նախկին ամուսինն է։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |