Դիանա Գասպարյանը՝ ՀՀ առաջին կին քաղաքապետ22 հոկտեմբերի 2018 - 09:55 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին Էջմիածնի ՏԻՄ ընտրություններում քաղաքապետ է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դիանա Գասպարյանը՝ դառնալով ՀՀ առաջին կին քաղաքապետը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերով խորհրդական Սիփան Փաշինյանը: Քաղաքում ընտրելու իրավունք ունեցող 25,647 հոգուց քվեարկությանը մասնակցել է 8848-ը։ Գասպարյանը ստացել է 4519 քաղաքացու ձայնը։ Համայնքում առաջադրվել էր 12 թեկնածու։ Դիանա Գասպարյանը եղել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարը՝ մինչև քաղաքապետ ընտրվելը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |