Սասուն Միքայելյանի որդին՝ Հրազդանի քաղաքապետ

Սասուն Միքայելյանի որդին՝ Հրազդանի քաղաքապետ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը ընտրվել է Հրազդանի քաղաքապետ։ Նրա մրցակիցն էր անկուսակցական Լևոն Ստեփանյանը:

Միքայելյանի օգտին քվեարկել է 10 681 ընտրող, Ստեփանյանի օգտին՝ 4 819 ընտրող:

Արմավիրի քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Խուդաթյանը:

Արմավիրում առաջադրվել էր 4 թեկնածու՝ անկուսակցական Ժիրայր Աբրահամյանը, Օհան Հարությունյանը և Սևակ Մինասյանը, իսկ ՔՊ-ի թեկնածուն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն էր։

Հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---