ԸՕ նախագծի քվեարկությունը հետաձգվել է22 հոկտեմբերի 2018 - 16:16 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ում հետաձգվել է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ սահմանադրական օրենքի նախագծի քվեարկությունը մինչև ժամը 17:30-ը: Համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի, սահմանադրական օրենքներում փոփոխությունների և լրացումների վերաբերյալ նախագծերի քվեարկության համար անհրաժեշտ է խորհրդարանի պատգամավորների առնվազն 2/3-ի կամ 63 պատգամավորի ներկայությունը: Հոկտեմբերի 22-ին ԱԺ նիստերի դահլիճում նախագծի քննարկմանը ներկա էր ընդամնենը 57 պատգամավոր, բացակայել են հիմնականում ՀՀԿ-ական պատգամավորները: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջարկել է հետաձգել քվեարկությունը մինչև ժամը 17:30-ը, որպեսզի նախագծի քվեարկությունը չտապալվի: Ավելի վաղ ԱԺ «Հ. Յ. Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին: Կողմ են քվեարկելու նաև «Ծառուկյան» խմբակցությունը և ԵԼՔ-ը: «Հայաստանի հանրապետական կուսակցությունը» հայտարարել է, որ կողմ չէ ԸՕ փոփոխությունների փաթեթին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |