Նախագահը պատրաստվում է «հակահեղափոխական» օրենքի մասին հայտարարություն անել (Թարմացված)22 հոկտեմբերի 2018 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին ՀՀ նախագահի աշխատակազմը պաշտոնական հայտարարություն կտարածի այն մասին, թե արդյոք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստվում է ստորագրել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» աղմակահարույց օրենքը, որը խորհրադարանն ընդունել էր հոկտեմբերի 2-ին, PanARMENIAN.Net ին հայտնեցին նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Թարմացում 17:10.Վարչությունից հայտնեցին, որ պայմանավորված ՀՀ նախագահի՝ աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվելու հանգամանքով, վերոհիշյալ օրենքի վերաբերյալ հայտարարության տարածումը կհետաձգվի, սակայն այն կտարածվի օրենքով սահմանված ժամկետում: Համաձայն ՀՀ սահմանադրության 129-րդ հոդվածի, Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահը ստորագրում և հրապարակում է 21-օրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: 21-օրյա ժամկետը լրանում է հոկտեմբերի 24-ին: Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա Հանրապետության նախագահը 5-օրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը: Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը 5-օրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը: Հոկտեմբերի 2-ին ԱԺ «Ծառուկյան», «Հանրապետական» և «Հ. Յ. Դաշնակցություն» խմբակցությունները կողմ էին քվեարկել ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի և Անդրանիկ Հարությունյանի՝ խորհրդարանի կողմից երկրորդ անգամ վարչապետ չընտրելու դեպքում ԱԺ լուծարումը խոչընդոտող նախագծին, ինչից հետո այն ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հանրության հավաքվել խորհրդարանի բակում՝ ԱԺ լուծարման և դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացման պահանջով: Այդ ժամանակ վարչապետը կառավարությունից հեռացրեց նաև ԲՀԿ-ական և դաշնակցական նախարարներին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |