Փաշինյան. ՀՀԿ-ի՝ ԸՕ-ն չընդունելն ապացուցեց՝ առաջին օրից աշխատում ենք սաբոտաժի պայմաններում (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ անդրադառնալով ԱԺ-ի կողմից ընտրական օրենսգրքի նոր նախագծի քվեարկության տապալմանը, նշել է, որ «սա ևս մեկ անգամ ընդգծեց, որ առանց խորհրդարանական արտահերթ ընտրությունների ՀՀ-ն չի կարողանալու որևէ քայլ անել»: «Առաջարկվող փոփոխություններն ԸՕ-ն ավելի ժողովրդավարական դարձնելու նպատակ ուներ: Այսօրվա քվեարկությունը ցույց է տալիս իրերի իրական դասավորությունը, և որ ՀՀԿ-ն փորձում է սաբոտաժի ճանապարհով խորհրդարանական արտահերթ ընտրությունները կկարողանան վերածել ռևանշի գործիքի: ՀՀԿ-ի՝ ԸՕ-ն չընդունելն ապացուցեց՝ առաջին օրից աշխատում ենք սաբոտաժի պայմաններում», - ասել է Փաշինյանը: Ըստ վարչապետի պաշտոնակատարի, եթե նույնիսկ ընտրությունները տեղի ունենան գործող օրենսգրքով, դա «որևէ բան չի փոխի, քանի որ ժողովրդի հաղթանակն անխուսափելի է և վարադարձ անցյալին չի լինելու»: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չի ընդունել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ում արտահերթ նիստ էր գումարվել և քննարկվում էր ԸՕ-ն։ Նախագծի հիմնական զեկուցողն էր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ ![]() ![]() Մարուքյանն ասել է՝ չի վստահում վարչապետի խոսնակին ու իրենց հայտարարություններին Հանդիպման նպատակն իրավիճակից խաղաղ հանգուցալուծում գտնելն է Հանդիպման նախաձեռնողը ՀՀ նախագահն է Նա նշել է, որ ՀՀ և ՌԴ ՊՆ-ների միջև շատ ինտենսիվ շփումներ կան ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |