Սորոսի տան փոստարկղում պայթուցիկ է հայտնաբերվել23 հոկտեմբերի 2018 - 12:08 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ իրավապահ մարմինները միլիարդատեր Ջորջ Սորոսի տան փոստարկղում պայթուցիկ սարք են հայտնաբերել: Այդ մասին հայտնում է Gazeta.ru-ն The New York Times-ի վրա հղումով: Ուեսթչեսթերի ոստիկանությունը պատմել է, որ պայթուցիկով փաթեթը հայտնաբերել է Բեդֆորդում Սորոսի կեցավայրի աշխատակիցը: Նա գտածոն տարել է մի ամայի տեղ, որից հետո հայտնել է իրավապահ մարմիններին: Մասնագետները վերահսկվող պայթյուն են իրականացրել: Պարբերականը նշում է, որ Սորոսն այժմ տանը չի գտնվում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սորոսի հիմնադրամը կասկածվում է քաղաքականությանը միջամտելու մեջ և արտաքսվել է Բուդապեշտից: 2015-ին ՌԴ գլխավոր դատախազությունը Ռուսաստանի տարածքում անցանկալի է ճանաչել օտարերկրյա ոչ առևտրային «Բաց հասարակություն» և «Աջակցություն» հիմնադրամ-կազմակերպությունները, որոնց հիմնադիրը Ջորջ Սորոսն է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |