Չինաստանում աշխարհի ամենաերկար կամուրջն է բացվել23 հոկտեմբերի 2018 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի նախագահ Սին Ծինփինը պաշտոնապես բացել է աշխարհի ամենաերկար կամուրջը, որը Չինաստանի հարավում է կառուցվել: 55 կմ երկարությամբ կամուրջը ոչ միայն վերգետնյա բաց հատված ունի, այլ նաև թունել: Շինարարությունը 9 տարի է տևել, նախագծի արժեքը 20 մլրդ դոլար է, գրում է «Վեդոմոստին» BBC-ի վրա հղումով: Ըստ պարբերականի, կառուցման ընթացքում 18 բանվոր է մահացել, «հարյուրավորները» տուժել են: Կամուրջը կապում է Հոնկոնգը, Մակաոն և ցամաքային չինական Չժուհայ քաղաքը: Նախկինում Չժուհայից Հոնկոնգ ճանապարհը 4 ժամ էր տևում՝ նոր կամրջի շնորհիվ ուղևորության տևողությունը կկրճատվի 30 րոպեով: Կանոնավոր երթևեկության համար կամուրջը կբացվի հոկտեմբերի 24-ին, կկարողանան երթևեկել միայն հատուկ թույլտվություն ունեցող ավտոմեքենաները: Առաջին անգամ նման կամուրջ կառուցելու գաղափարն առաջացել է 1980-ականներին, սակայն այն ժամանակ Հոնկոնգը բրիտանական գաղութ էր և իշխանություններին դուր չեկավ քաղաքը կոմունիստական Չինաստանի հետ կապելու գաղափարը: Սակայն հիմա էլ նախագիծը քննադատության է ենթարկվում, կասկածներ կան, որ այն չի արդարացնի ծախսերը, իսկ բնապահպանները կարծում են, որ այն կվնասի ծովային կյանքին այդ տարածաշրջանում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |