Իրանը չի կարող միջնորդ լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական հանրապետությունը չի կարող միջնորդ լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին Երեւանում մամլո-ասուլիսի ժամանակ, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, Իրանի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին պարզապես անհնարին է: «Իրանը չի հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ: Ավելին, նա շատ խնդրահարույց հարաբերությունների մեջ է ԱՄՆ-ի հետ, որը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ է: ԻԻՀ փոխնախարարի նման հայտարարությունը պետք է դիտարկել այն տեսանկյունից, թե որ երկրում է նա դա ասել, եւ ինչու»,- ընդգծել է Իսկանդարյանը:



«Իրանը միջնորդ էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, սակայն, ցավոք, կողմանկի ուժերի ճնշման ներքո մեր երկիրը հեռացվեց միջնորդությունից»,-հայտարարել է Բաքվում Իրանի Իսլամական հանրապետության փոխարտգործնախարար Ալիռեզա Շեյխ Էթթարը: Նրա խոսքերով, եթե երկու կողմերից առաջարկություն լինի, նրա երկիրը պատրաստ է կրկին միջնորդական առաքելություն ստանձնել հակամարտության կարգավորման գործում: «Թեեւ ես բավարար չեմ համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, Իրանը հավանություն է տալիս բանակցություններին այդ շրջանակներում»,-ընդգծել է Իրանի փոխարտգործնախարարը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---