Ալեն Սիմոնյան. ԱԺ-ում չկա այնպիսի ուժ, որը կարող է 53 ձայնով Փաշինյանի օգտին քվեարկություն կազմակերպել23 հոկտեմբերի 2018 - 17:09 AMT PanARMENIAN.Net - ԱԺ դահլիճում չկա այնպիսի մի ուժ, որը կարող է 53 ձայնով կազմակերպել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելու կողմ քվեարկություն: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե մտավախություն չունեն, որ ՀՀԿ խմբակցությունը հոկտեմբերի 24-ին կքվեարկի Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: «Վստահ չեմ, որ այդ ցանկության պարագայում նրանք կարողանալու են 53 ձայն ապահովել։ Ես դա համարում եմ ոչ խելամիտ քայլ կամ խելագարության կանխավարկած»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։ Անդրադառնալով այն հարցին թե ինչու որոշեցին այնուամենայնիվ վարչապետի թեկնածու առաջադրել՝ պատգամավորը ենթադրել է, որ իրավաբաններն են նման խորհուրդ տվել։ «Քննարկումների արդյունքում որոշեցինք, որ պետք է առաջադրվի այս փուլում։ Կարծում եմ, որ իմաստն այն է եղել, որ ավելորդ խոսակցությունների տեղիք չտա»,- ասել է Ալեն Սիմոնյանը։ Պատասխանելով այն հարցին, թե ԵԼՔ-ը չի՞ պատրաստվում քվեարկել սեփական թեկնածուի օգտին՝ պատգամավորն ասել է, որ ինքն անձամբ չի քվեարկելու Նիկոլ Փաշինյանի օգտին, որպեսզի վերջինս չընտրվի։ Ինչ վերաբերում է ԸՕ-ն կրկին խորհրդարան բերելու նախաձեռնությանը՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ ամեն ինչ ավելի ակնհայտ կլինի ԱԺ արտահերթ նիստում։ Անդրադառնալով Վահե Գրիգորյանի՝ ՍԴ անդամ չընտրվելու հանգամանքին՝ պատգամավորը նշել է, որ ԱԺ-ն ոչ միայն ինքն իր գործունեությունն է խանգարում, այլ նաև մնացած պետական ինստիտուտների, ինչն էլ ևս մեկ փաստ է, որ խորհրդարանն օր առաջ պետք է ցրվի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին: Ըստ նրա ծրագրի, ԱԺ-ն երկու շաբաթ անընդմեջ չի ընտրի վարչապետ, ինչից հետո խորհրդարանը օրենքի ուժով կլուծարվի, և դեկտեմբերին կանցկացվեն արտահերթ ընտրություններ: ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հոկտեմբերի 24-ին ԱԺ-ում ՀՀ վարչապետի ընտրություններում խմբակցությունը ՀՀ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |