Պուտինն ու Թրամփը կարող են հանդիպել նոյեմբերի 11-ին Փարիզում

Պուտինն ու Թրամփը կարող են հանդիպել նոյեմբերի 11-ին Փարիզում

PanARMENIAN.Net - ՌԴ և ԱՄՆ նախագահների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Փարիզում նոյեմբերի 11-ին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նման առաջարկ է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպմանը:

Փարիզում նոյեմբերի 11-ին տեղի կունենան Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված հանդիսություններ մի շարք երկրների ղեկավարների մասնակցությամբ:

«Անշուշտ, նախագահ Թրամփին շատ հաճելի կլինի հանդիպել Ձեզ Փարիզում, այդ միջազգային հանդիպման շրջանակում»,-ասել է Բոլթոնը, գրում է Deutsche Welle-ն:

Ավելի ուշ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաստատել է, որ նախնական պայմանավորվածությունը հանդիպման մասին ձեռք է բերվել Բոլթոնի հանդիպմանը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի, ինչպես նաև ՌԴ ԱԳ նախարարի և ՊՆ ղեկավարի հետ հանդիպումներում: Ըստ նրա, նախատեսվում է, որ Փարիզում հանդիսություններից հետո նախագահները նաև «նորմալ երկկողմ հանդիպում» կունենան:

Պուտին-Բոլթոն հանդիպումը տևել է մոտ 1,5 ժամ: Թրամփի խորհրդականը Մոսկվա է ժամանել այն ժամանակահատվածում, երբ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն շուտով մտադիր է դուրս գալ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից: Բանակցությունների մանրամասները չեն հրապարակվում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---