ԱԳՆ խոսնակ. ՀՀ և Ադրբեջանի ղեկավարության միջև «իսկապես գործող կապ» կա

ԱԳՆ խոսնակ. ՀՀ և Ադրբեջանի ղեկավարության միջև «իսկապես գործող կապ» կա

PanARMENIAN.Net - ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հաստատում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության միջև հաստատվել է օպերատիվ կապ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ հավելելով, որ դա «իսկապես գործող կապ է»:

«Այո, օպերատիվ կապը հաստատվել է: Օպերատիվ կապի հաստատումը պետք է դիտարկել այն տեսանկյունից, որ այն ուղղված է խաղաղության մթնոլորտի ձևավորմանն ու ամրապնդմանը», - ասել է Նաղդալյանը, հայտնում է Aysor.am-ը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հոկտեմբերի 23-ին ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայողի վիրավորման դեպքից հետո կապի կիրառում եղե՞լ է՝ ԱԳՆ մամուլի քարտուղարը պատասխանել է. «Երեկ կապի կիրառելիության հետ կապված, ասեմ, որ կապը հաստատվել է ոչ թե հանրային հայտարարության համար, դա իսկապես գործող կապ է»:

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:10-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Գրիգորիի Սարգսյանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---