Հանրահայտ քաղաքագետ Ֆուկույաման Թբիլիսիում ժողովրդավարության կենտրոն կղեկավարի24 հոկտեմբերի 2018 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում ժողովրդավարության կենտրոն կբացվի, որը կղեկավարի Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, ամերիկացի փիլիսոփա և քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման: Կենտրոնի գործունեությունն ուղղված է լինելու տարածաշրջանում բռնապետության և կոռուպցիայի դեմ պայքարին, հայտնում է «Sputnik Գրուզիան» : Թբիլիսիում տեղի է ունեցել Ֆուկույամայի «Ինքնությունը» գրքի շնորհանդեսը, որն աշխարհում պոպուլիզմի աճի մասին է, ինչը, ըստ հեղինակի, մեծ վտանգ է ներկայացնում ժողովրդավարության համար։ «Իմ գրքում խոսվում է գլոբալ քաղաքականության հիմնական սկզբունքների մասին: Ուրախ եմ, որ գիրքս լույս է տեսել Վրաստանում»,-ասել է նա: Ֆուկույաման մայիսին անդրադարձել էր նաև հայաստանյան թավշյա հեղափոխությանը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը կշարունակի բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի, անկախ այն ամենից, ինչ կատարվում է, Հայաստանը դուրս չգա ռուսական ազդեցության գոտուց: «Ռուսաստանին միանգամայն ձեռնատու էր հին համակարգը ,և այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, մտահոգում է նրան: Ուստի, ինձ թվում է, որ Ռուսաստանը բոլոր ջանքերը կգործադրի, անկախ նրանից, թե ինչ է կատարվում, որպեսզի թույլ չտա Հայաստանին դուրս պրծնել ռուսական ազդեցության գոտուց, ինչպես դա տեղի ունեցավ Վրաստանի և Ուկրաինայի պարագայում: Ինձ անհանգստացնում է առաջիկա դիմակայությունը Հայաստանի հետ»,-ասել էր Ֆուկույաման: Ֆուկույաման հայտնի դարձավ «Պատմության ավարտն ու վերջին մարդը» գրքի շնորհիվ, որտեղ ասվում է, որ ազատական ժողովրդավարությունների տարածումն աշխարհում կարող է վկայել մարդկության սոցիոմշակութային էվոլյուցիայի վերջնակետի մասին և դառնալ մարդուկթյան կառավարության վերջնական ձևը: Նրա աշխատանքը թարգմանվել է ավելի քան 20 լեզվով և մեծ արձագանք է ստացել աշխարհում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը ՀՀ և Ադրբեջանի սահմանին փորձագետները սկսել են կոորդինատների ճշտումը Նշվում է, որ դա արվում է հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Վարչապետ․ ՀԱՊԿ–ը սահման պիտի գար որպես ՀՀ դաշնակից, ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար «Այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում»,–ասել է նա Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից․ Երևանում նրանց հորդորել են հանդարտեցնել մարդկանց Նշվել է, որ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն ապրիլի 23–ից սկսած |