Փաշինյանը՝ Շանթ Հարությունյանի մասին. 5 ամիս խնդրում եմ, որ բանտից դուրս գա

Փաշինյանը՝ Շանթ Հարությունյանի մասին.  5 ամիս խնդրում եմ, որ բանտից դուրս գա

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է, որ արդեն հինգ ամիս է՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող, 2013 թվականին «Անոնիմուսների շքերթի» ընթացքում տեղի ունեցած բախումներից հետո կալանավորված ու դատապարտված «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին խնդրում է բանտից դուրս գալ:

«Թուղթ բերեցին, որ Շանթ Հարությունյանը դուրս չի գալու ոչ համաներմամբ, ոչ պայմանական վաղաժամկետով, ոչ ռեժիմը փոխելով բաց կալանքի», - ասել է Փաշինյանը՝ կատակելով, որ նրան բանտից հանելու համար ուժային գործողության են դիմելու:

Ըստ Փաշինյանի, Հարությունյանը արդարացի պահանջ է ներկայացնում, որ իրեն արդարացնեն, սակայն դատարանը պետք է արդարացնի, և «ինչն է խանգարում, որ նրա պաշտպանները դիմեն դատարան արդարացման պահանջով»:

«Եթե ես այսօր Շանթին արդարացնելու պահնջով զանգեմ դատավորին, վաղը ինչ-որ մեկին կալանավորելու համար նույնպես պետք է զանգեմ, և այդպես շարունակ. արդյոք մենք ուզում ենք այս ուղով գնա»,- եզրափակել է Փաշինյանը:

Շանթ Հարությունյանը կալանավորվել է 2013 թվականին «Անոնիմուսների շքերթի» ընթացքում տեղի ունեցած բախումներից հետո: Նա 2014-ին դատապարտվել է վեց տարվա ազատազրկման:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---