Ստրասբուրգում ԵՄ-ՀՀ խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստն էր

Ստրասբուրգում ԵՄ-ՀՀ խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստն էր

PanARMENIAN.Net - Ստրասբուրգում հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստը: Նիստը նախագահել են ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արմեն Աշոտյանը և Սաջադ Քարիմը:

Նիստում Արմեն Աշոտյանը որպես պատմական իրադարձություն է որակել նոր ձևաչափում գործընկերության ծավալման մեկնարկը՝ ընդգծելով, որ առկա են բոլոր հիմքերը Եվրոպական խորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի միջև խորհրդարանական գործընկերության ամրապնդման, ինչպես նաև ավելի շոշափելի արդյունքներ արձանագրելու համար:

Նոր մակարդակի խորհրդարանական այս ձևաչափը, որը նախատեսված է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, փոխարինում է ԵՄ-Հայաստան համագործակցության հանձնաժողովի ձևաչափին և կոչված է ամրապնդելու Եվրոպական խորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի միջև փոխգործակցությունը:

Խորհրդարանական գործընկերության ավելի ընդլայնված ձևաչափն Ազգային ժողովին ընձեռում է հնարավորություն՝ մշակելու և կիրառելու անհրաժեշտ մեխանիզմներ խորհրդարանական վերահսկողության ուժեղացման, հասարակության իրազեկման բարձրացման և ներգրավվածության համար, հայտնում է ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:

Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: Համաձայնագիրը վավերացրել են Լատվիան, Լիտվան,Էստոնիան, Լեհաստանը, Ռումինիան, Մեծ Բրիտանիան և Լյուքսեմբուրգը: Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կոնսենտին և ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող բանաձևին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---