Հոգեբուժարանի տնօրենը ոչ պատշաճ վարք է դրսևորել ԵՊԲՀ-ում նոբելյան մրցանակակիրների հետ հանդիպմանը. Բժիշկները վրդովված են

Հոգեբուժարանի տնօրենը  ոչ  պատշաճ վարք է դրսևորել ԵՊԲՀ-ում  նոբելյան մրցանակակիրների հետ հանդիպմանը. Բժիշկները վրդովված են

PanARMENIAN.Net - Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու և քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգանի և Ֆրեյզեր Ստոդդարտի՝ պատվավոր դոկտորների կոչման շնորհման հանդիսավոր արարողության ժամանակ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի մասնակցությամբ տհաճ միջադեպ է գրանցվել, որի վերաբերյալ Հայաստանի առաջատար բժիշկները, պրոֆեսորները բաց նամակով իրենց անհանգստությունն են հայտնել կառավարությանը:

Ընթերցեք նաև՝ «Նախարարն արձագանքել է բժիշկների բաց նամակին. ՀՀ վերադառնալուն պես կուսումնասիրի դեպքը»:

Նշվում է, որ Վանեսյանին վրդովվեցրել է այն հանգամանքը, որ շրջանավարտները խոսքով հանդես գալ կարող են միայն Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգանի և Ֆրեյզեր Ստոդդարտի դասախոսություններից հետո, ինչը պայմանավորված է եղել նախօրոք ձևավորված և հաստատված օրակարգով:Հանդիսավոր արարողության սցենարից շեղումներ թույլ չտալու նպատակով և հաշվի առնելով, որ շրջանավարտների ելույթները նախատեսված են եղել արարողության ավարտական հատվածում` բուհի պրոռեկտորը բոլոր շրջանավարտներին, այդ թվում նաև Նարեկ Վանեսյանին հրապարակային՝ առաջարկել է նախատեսված օրակարգին համաձայն, ելույթ ունենալ:

Նամակում նշվում է, որ Նարեկ Վանեսյանն անհասկանալի պատճառներով վրդովվելով առաջարկից, դրսևորել է շրջանավարտին, քաղաքացուն և բժշկին անհարիր ու անվայել պահվածք: Մասնավորապես, Նոբելյան մրցանակակիրների ելույթների ընթացքում, պարբերաբար տեղից անհարկի ռեպլիկներ է բաց թողել, ներազդել մագիստրոսական ծրագրի այլ շրջանավարտների վրա, արգելելով նրանց արարողության ավարտական հատվածում ելույթ ունենալ, արարողության ժամանակ բոլոր շրջանավարտների անունից բարձրաձայն, արհամարհական տոնայնությամբ հրաժարվել է ելույթ ունենալուց, որից հետո շրջանավարտների՝ դասախոսի հետ համատեղ լուսանկարման ժամանակ հրել է դասախոսին՝ խոչընդոտելով նրան լուսանկարվել շրջանավարտների հետ:

Այնուհետ, Համալսարանի աշխատակազմի ղեկավարի կողմից պարզաբանումներ ստանալու նպատակով հրավիրվել է նրա աշխատասենյակ, որտեղ շարունակել է դրսևորել անվայելուչ ու կոպիտ վարքագիծ, որը հատկապես անընդունելի է կնոջ նկատմամբ դրսևորվելու պարագայում:

«Մենք, համալսարանականներս, մտահոգված ենք միջադեպով, որն աննախադեպ է բուհի պատմության մեջ: Հարգարժան պարոն Վարչապետ, Համալսարանի համար նման դրսևորումը հատկապես մտահոգիչ է, նկատի ունենալով, որ Նարեկ Վանեսյանը զբաղեցնում է ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը, բժշկական հաստատություն, որը կարևորագույն դեր ունի հանրապետության հոգեբուժական օգնության և սպասարկման պատշաճ կազմակերպման և իրականացման գործում և որի ղեկավարն անբասիր կենսագրություն և վարքագիծ պետք է դրսևորի օրինակ դառնալով ապագա բժիշկների և հատկապես հոգեբույժների համար: Պետք է նշել, որ միջադեպն իր աննախադեպությամբ մեծ արձագանք է գտել անվանի բժիշկների, պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ ուսանողության շրջանում, հատկապես նկատի ունենալով, որ այն տեղի է ունեցել Նոբելյան մրցանակակիրների ներկայությամբ, ինչը նկատել և իրենց վրդովմունքն են հայտնել նաև Նոբելյան մրցանակակիրների այցի կազմակերպիչները: Պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողությունը նպատակ ունենալով հետայսու բացառել նման դեպքերի կրկնությունը, որն արատավորում է բժշկի բարձր կոչումը և խաթարում Համալսարանի ակադեմիական միջավայրում հաստատված համակեցության կանոնները, հաշվի առնելով, որ Նարեկ Վանեսյանի կողմից նախկինում ևս դրսևորվել է նմանատիպ վարքագիծ համալսարանում, որոնք գրանցված են և արձանագրված են

Մենք՝ համալսարանականներս, խնդրում ենք երկրի բարձրագույն ղեկավարությանը ուշադրության արժանացնել միջադեպը՝ առաջարկելով համարժեք գնահատական տալ պետական ընկերության ղեկավարի, բժշկի բարձր կոչումը արատավորող, իր մայր կրթօջախի նկատմամբ անհարգալից անձի գործողություններին՝ ապագայում նման դեպքերի կրկնությունը և վատ օրինակները ի սպառ բացառելու նկատառումներով», - մասնավորապես ասվում է բաց նամակում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---