ՄԱԿ.Կիպրոսն իրական շանս է ստացել վերջնականապես լուծելու կղզու խնդիրները

PanARMENIAN.Net - Կիպրոսն իրական շանս է ստացել վերջնականապես լուծելու կղզու խնդիրները: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունի Կիպրոսի վերաբերյալ ԱԽ-ին արված զեկույցում: Զեկույցում ՄԱԿ-ի ղեկավարը խորհուրդ է տալիս ԱԽ-ին վեց ամսով երկարացնել ՄԱԿ-ի Կիպրոսում խաղաղության աջակցման զինված ուժերի մանդատը:



«Այսօր կիպրոսցիները իրական շանսեր են ստացել վերջանականապես լուծելու կղզու խնդիրները: Առանձնակի գոհունակություն է առաջացնում այն փաստը, որ վերջին ամիսներին երկու ղեկավարները արդեն վճռական քայլեր են ձեռնարկել բանակցությունների վերսկսման ուղղությամբ, որոնք ուղղված են համապարփակ կարգավորմանը»,-ասվում է զեկույցում:



Փաստաթղթում ասվում է, որ մայիսի 23-ին կայացած հանդիպմանը Կիպրոսի ղեկավարները հաստատեցին կարգավորման ընդհանուր հիմքերը` քաղաքական հավասարության հիման վրա երկու գոտիների երկհամայնքային դաշնություն ստեղծելու մասին: Նման գործընկերությունը պետք է հանգեցնի դաշնային պետության ձեւավորման` միասնական միջազգային ներկայացուցչությամբ: Այն նախատեսում է, որ այդ պետության կազմում կընդգրկվեն կիպրոսցի թուրքերի պետությունն ու կիպրոսցի հույների պետությունը, որոնք հավասար կարգավիճակ կունենան:



«Ես գոհունակությամբ նշում եմ այն փաստը, որ երկու առաջնորդները ստանձնում են ամբողջական պատասխանատվությունը այդ գործընթացի համար եւ հավատարիմ են նրա իրականացմանը»,-ասվում է Պան Գի Մունի զեկույցում: ՄԱԿ-ի ղեկավարը կոչ է արել կողմերին պահպանել այժմյան դինամիկան եւ շարունակել նախապատրաստվել պաշտոնական բանակցություններին: Նա հաղորդել է նաեւ Կիպրոսի հարցով հատուկ խորհրդական նշանակելու մտադրության մասին, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---