ԱԺ արտահերթ նիստի օրակարգից հանվել է համաներման նախագիծը

ԱԺ արտահերթ նիստի օրակարգից հանվել է  համաներման նախագիծը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 29-ի Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգից հանել է համաներման նախագիծը, հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը:

«Հիմք ընդունելով հոկտեմբերի 29-ի Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգից «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը հանելու մասին արտահերթ նիստը նախաձեռնողների առաջարկը՝ որոշում եմ ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի նախագահի ՆՈ-22-Ն որոշումը»,-ասված է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշման մեջ:

Ընթերցեք նաև՝ «Ում վրա է տարածվելու համաներումը»:

ՀՀ կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել համաներում հայտարարելու մասին օրինագիծը։ ԱԺ-ն այն հայտարարելու է ի նշանավորումն Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի։

Օրենքը կարգավորում է 2018 թվականի հոկտեմբերի 1-ը ներառյալ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---