NY Times. Հայաստանի ապագան կարող է նույնքան հագեցած լինել, որքան անցյալն է

NY Times. Հայաստանի ապագան կարող է նույնքան հագեցած լինել, որքան անցյալն է

PanARMENIAN.Net - Հայաստանը մեծ պատմություն ունեցող երկիր է, որը կարող է ապշեցնել ձեզ: Այդ մասին գրում է ամերիկյան The New York Times-ը սեպտեմբերին «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված «Արմենիա» ցուցահանդեսի մասին: Ցուցահանդեսում ներակայացված են Հայ Առաքելական եկեղեցու գանձերն ու 4-12-րդ դարի հայ արվեստի նմուշները:

«Հայաստանը մեծ պատմություն ունեցող երկիրը, որը կարող է ապշեցնել ձեզ: 2018-ի գարնանը մենք իմացանք, որ այդ երկրի ապագան կարող է նույնքան հագեցած լինել, որքան անցյալն է: Դա շատ լավ ժամանակաշրջան էր «Մետրոպոլիտեն» թանագարանում բացված ցուցահանդեսի համար, որտեղ ներկայացված են արվեստի նմուշներ, ձեռագրեր և հոգևոր ժառանգության նմուշներ»,-գրում է հոդվածի հեղինակ Ջեյսոն Ֆարագոն:

Հեղինակը հոդվածում ներկայացնում է թանգարանում ցուցադրված որոշ նմուշների, Հայաստանում քրիստոնեության տարածման, հայոց գրերի ստեղծման և մշակույթի զարգացման պատմությունը:

Հոդվածի հեղինակը նշում է նաև, որ 2018-ի գարնանը, թավշյա հեղափոխության ժամանակ Հայաստանի երիտասարդությունը ցույց տվեց, որ հայոց պատմության մատյանը շարունակվում է գրվել և երկիրը դեպի ապագան է նայում:

«Արմենիա» ցուցահանդեսի ցուցադրությունը հիմնականում կազմված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանի, Մատենադարանի և Պատմության թանգարանի նմուշներից, նաև ներառվել են Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց եկեղեցու, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Մխիթարյան միաբանությունում պահվող հայ միջնադարյան մշակույթի որոշ գանձեր: Ցուցադրությունը նվիրված է հայ ժողովրդի գեղարվեստական և մշակութային ձեռքբերումներին համաշխարհային համատեքստում: Ցուցադրությանը ներկայացված է թվով 140 նմուշ:

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում Հայաստանին նվիրված ցուցահանդեսը կտևի մինչև 2019-ի հունվարի 13-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---