ՀՀ Պաշտպանության նախարարություն. Հայկական կողմը ուշադիր հետեւում է ադրբեջանական բանակի վերազինմանը

PanARMENIAN.Net - ԼՂՀ -ի եւ Հայաստանի տարածքի հետախուզման համար անօդաչու ինքնաթիռների ձեռք բերումը տեղավորվում է ադրբեջանական իշխանությունների քաղաքականության շրջանակներում: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: Նրա խոսքերով, հայկական կողմը ուշադիր հետեւում է ադրբեջանական բանակի վերազինմանը: «Մենք որոշակի աշխատանք ենք տանում եւ չենք պատրաստվում ետ մնալ այդ հարցում Բաքվից»,-ասել է ՀՀ ՊՆ ղեկավարը:



Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մտադիր է իսրայելական Silver Arrow ընկերությունից ձեռք բերել տասը Hermes450 հետախուզական անօդաչու թռչող ապարատներ: «Ձեռք բերված ապարատները կօգտագործվեն Հայաստանի կողմից գրավված տարածքները վերահսկելու համար»,-ասել է աղբյուրը Ադրբեջանի ռազմական գերատեսչությունում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---