Մահացել է հայտնի ռուս դերասան Նիկոլայ Կարաչենցովը

Մահացել է հայտնի ռուս դերասան Նիկոլայ Կարաչենցովը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին Մոսկվայում մահացել է հայտնի ռուս դերասան Նիկոլայ Կարաչենցովը: Դա տեղի է ունեցել նրա 74-րդ տարեդարձից մեկ օր առաջ: Այդ մասին հայտնել է նրա որդին՝ Անդրեյ Կարաչենցովը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Այո, հաստատում ենք: Դա տեղի է ունեցել Մոսկվայի 62-րդ հիվանդանոցի վերակենդանացման բաժնում, առավոտյան 8:50-ին»,-ասել է նա:

Ավելի վաղ Կարաչենցովը հոսպիտալացվել էր թոքերի բորբոքմամբ: Ըստ որոշ տեղեկությունների, պատճառը ոչ թե մրսածությունն է եղել, այլ քաղցկեղը:2005-ին Կարաչենցովը ավտովթարի պատճառով ստացել էր ծանր գանգուղեղային վնասվածք, ենթարկվել է գլխուղեղի վիրահատման: Նա 26 օր կոմայի մեջ է եղել: Թեև 2007-ին նա կարողացավ բեմ բարձրանալ, այնուամենայնիվ, դերասանի խոսքը և արձագանքը շրջապատին լիովին չվերականգնվեց:

Նիկոլայ Կարաչենցովը նկարահանվել է մոտ 100 կինոնկարներում:Նա խորհրդային շրջանի ամենաշատ նկարահանվող դերասաններից մեկն էր և բոլոր դժվարին կասկադյորական հնարքներն ինքնուրույն էր կատարում:Կարաչենցովը սիրված էր նաև որպես թատերական դերասան: 1967-ին, թատերական ստուդիան ավարտելուց անմիջապես հետո, նա աշխատանքի է անցել Լենկոմ թատրոնում: Հատկապես սիրված էր նրա դերը դերը «Յունոնա և Ավոս» ռոք-օպերայում, որը դարձել էր թատրոնի այցեքարտը: Պաբլո Ներուդայի «Խոակին Մուրիետայի փայլատակումն ու մահը» դրամայի հիման վրա բեմադրված «Խոակին Մուրիետայի աստղն ու մահը» ներկայացման մեջ Կարաչենցովը միանգամից երկու դեր էր կատարում:

Կարաչենցովը ՌԴ Պետական մրցանակի դափնեկիր էր, «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ռուսական ակադեմիայի ակադեմիկոս:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---