«Պաշտպանության մասին» օրենքի նախագիծն արդեն ներկայացված է ՀՀ կառավարության քննարկմանը

PanARMENIAN.Net - «2008 թ. Հայաստանի կառավարության ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացված հայկական բանակի մարտունակության բարձրացմանն ու երկրի անվտանգության հարցերին»,-Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքերով, ծրագրով նախատեսվում է բարեփոխումներ իրականացնել բանակում, ընդունել «Պաշտպանության մասին» օրենքը, ներդնել մասնակի պայմանագրային համակարգ:



«Մենք պատրաստվում ենք արդիականացնել ռազմական տեխնիկան, շեշտը դնելով զորամասերի միջեւ կապի բարելավմանը ռազմական դրության առաջացաման դեպքում: ՊՆ-ն պետք է հզորացնի մարտական հերթապահությունը սահմանում: Մենք ակտիվորեն համագործակցում ենք այն կազմակերպությունների հետ, որոնք վերանորոգում են Հայաստանի սահմանամերձ շրջանի ճանապարհները, որոնք ունեն կարեւոր ռազմական-ռազմավարական նշանակություն: Հայաստանում կան 26 բնակավայրեր, որոնք ունեն սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ, եւ այդ բնակավայրերին նախարարությունը առանձնակի ուշադրություն է դարձնում»,-ասել է Օհանյանը:



ՊՆ ղեկավարն ասել է նաեւ, որ «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծն արդեն ներկայացված է ՀՀ կառավարության քննարկմանը: «Կառավարության կողմից քննարկվելու եւ նրա հավանությունը ստանալուց հետո, օրենքը կներկայացվի խորհրդարան: Ես կարծում եմ, որ դա շուտով կլինի»,-ընդգծել է նա` հավելելով, որ առանձնակի տեղ է զբաղեցնում կառավարության ծրագրում զոհված զինվորականների եւ զինված ուժերի ծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---