Դի Կապրիոն 6-րդ անգամ Սկորսեզեի ֆիլմում կնկարահանվի26 հոկտեմբերի 2018 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Հայտնի հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն կնկարահանվի հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմում: «Լուսնածաղիկը ոչնչացնողները» (Killers of the Flower Moon) ֆիլմը կլինի հոլիվուդյան աստղի և անվանի ռեժիսորի վեցերորդ համատեղ աշխատանքը: Երկուսն էլ արդեն ասել են, որ շատ ուրախ կլինեն նորից միասին աշխատել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան» The Variety-ի վրա հղումով: Խոսելով նյութի ընտրության մասին՝ Սկորսեզեն ասել է, որ ուղղակի սիրահարվել է Դևիդ Գրանի գրքին: «Ես միանգամից «տեսա» ամեն ինչ՝ մարդկանց, գեղարվեստական ձևավորումը, գործողությունը, ես գիտեի, որ այդ ամենը պետք է կյանքի կոչեմ կինոյում: Ես անչափ ուրախ եմ, որ աշխատելու են Էրիկ Ռոթի հետ, նա կզբաղվի ադապտացիայով, և ուրախ եմ նորից համագործակցել Լեոնարդո դի Կապրիոյի հետ,-հայտարարել է Սկորսեզեն: Նկարահանումները կսկսվեն հենց որ մասնակիցներն ավարտեն աշխատանքը գործող նախագծերում: Այժմ Լեոնարդո դի Կապրիոն նկարահանվում է Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում, իսկ Սկորսեզեն նկարահանում է «Իռլանդացին» ֆիլմը: «Լուսնածաղիկը ոչնչացնողները» ֆիլմը լինելու է սպանությունների մասին, որոնք տեղի են ունենում հնդկացիական ցեղում 1920-ական թվականներին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Թավրիզում ՀՀ հյուպատոսություն կբացվի Նշվում է, որ ՀՀ–ն քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ |