9 հունիսի 2008 - 14:33 AMT
Հայաստանի եւ Վրաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են տարածաշրջանային եւ միջազգային քաղաքականությանն առնչվող հարցեր
Հւոնիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում տարածաշրջանային եւ միջազգային քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարները: Էդվարդ Նալբանդյանն ու Էկա Տկեշելաշվիլին քննարկել են նաեւ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Վրաստանի ԱԳՆ ղեկավարը հրավիրել է Էդվարդ Նալբանդյանին այցելել Վրաստան, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: