Դավթաշենի թաղապետը դադարեցնում է իր լիազորությունները

Դավթաշենի թաղապետը դադարեցնում է իր լիազորությունները

PanARMENIAN.Net - Դավթաշենի թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը դադարեցնում է վարչական շրջանի ղեկավարի իր լիազորությունները։ Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Չեմ ուզում ծեծված խոսքերով ասել, թե այս 6 տարվա ընթացքում ինչ ենք արել կամ ինչ ձեռբերումներ ունենք։ Արել եմ այն, ինչ պետք է անեի՝ որպես թաղապետ ու որպես Դավթաշենում ծնված, մեծացած ու Դավթաշենը սիրող մարդ։ Կան բաներ, որ կցանկանայի անել, սակայն չեմ կարողացել կամ չեմ հասցրել, ինչի համար հայցում եմ ձեր ներողամտությունը»,-ասվում է գրառմնա մեջ։

Նա հավելել է, որ շատ դժվար էր պահպանել Արթուր Գևորգյանից ստացած բարձր նշաձողն ու եղածի վրա ավելացնել: «Կարծում եմ՝ դա մեզ մոտ ստացվեց։ 2008 թվականից սկսած մեր թաղամասը տարեցտարի ավելի հարմար ու բարեկարգ է դարձել։ Ու այսօր առանց ավելորդ համեստության կարող եմ ասել, որ հաջորդ թաղապետին թողնում եմ մայրաքաղաքի լավագույն վարչական շրջանը»,-նշել է Բաղդասարյանը:

Նա նաև հույս է հայտնել, որ հաջորդ թաղապետը կլինի պրոֆեսիոնալ, արդյունավետ, Դավթաշենը նույնքան կսիրի, որքան իր նախորդները և կկարողանա է՛լ ավելի զարգացնել ու առաջ տանել հրաշալի թաղամասը։

«Իսկ ես՝ որպես Դավթաշենի բնակիչ, միշտ պատրաստ եմ իմ հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անել, որպեսզի մեր Դավթաշենը դառնա ավելի ու ավելի լավը»,-ասվում է գրառման մեջ:

Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արամ Դանիելյանը: Քաղաքապետ Հայկ Մարությանը ստորագրել է որոշումը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---